Ռուսաստանը սաստիկ պատժված է. Պուտինը չի դիմանա առանց Եվրատեսիլի
Համաշխարհային հանրություն կոչված երկդիմի տականքները, ովքեր արցախյան վերջին պատերազմի ընթացքում մի ծպտուն չհանեցին ազերիների վայրագությունների պահով, շատ "սաստիկ" պատժում են ՌԴ-ին Ուկրաինայի հարցում...
Զավեշտների շարքից է քիչ առաջ ընդունված որոշումը՝ ՌԴ-ն չի մասնակցի այս տարվա Եվրատեսիլին...
Պատկերացնում եք, ռուսներն Ուկրաինա զորք են մտցնում, իսկ եվրոպացիները ուկրաինացիներին, որոնք հենց եվրպոպացիների վարած քաղաքականության զոհն են, համոզում են, որ Մոսկվային Եվրատեսիլից զրկելով պատժում են ռուսներին...
Ի դեպ, ՌԴ-ի Պերմ քաղաքում չեն անցկացվելու նաև աշխարհի ռեգբիի առաջնսությունը...Ինչպիսի՛ պատիժներ են... Ռուսներն առանց ռեգբիի, Եվրատեսիլի և այլ շոուների համապետական սգի մեջ են հայտնվելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/4975233979227178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել