ՌԴ-ԱԶ համաձայնագիրը բարեկամության մասին չէ ու ոչ էլ «մեզ» դավաճանության: Այն ռուսական շահերի մասին է, իսկ անուղղակիորեն նաև Հայաստան պետության դե-ֆակտո չլինելու մասին:
Երբ քաղաքական դաշտը տկարամիտներով է լեցուն, և չկա պետական շահերի գիտակցում, մեծ մարմնում կույրաղիք լինելը լավագույնն է, որ հասնում է այդ ժողովրդին: Իսկ կույրաղիքը, շատ գլխացավանք պատճառելու դեպքում, կարելի է հեռացնել և դեն շպրտել:
Այս վիճակի պատասխանատուները բոլորին հայտնի են: Բայց այդ բոլորի հավաքական կերպարը ոչխարն է: Ուստի որոճալը լավագույնն է, որ «մեր» տեսակին հասու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել