Armenpress.am-ը գրում է.
Գերմանիան առաջիկա ամիսներին կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությանը։
«Մենք լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, դա ակնհայտ է պատժամիջոցներին մեր արագ արձագանքից: Բայց մենք նաև վերջին շաբաթների ընթացքում ֆինանսական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային: Այն ոչ միայն կշարունակվի, այլև կաճի առաջիկա ամիսներին», - Փարիզում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ասել է Բերբոքը:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1076214.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել