Armenpress.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը, մեկնաբանելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն, ասել է. «Կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքի նորմերի հարգման կոչ եմ անում»:
Թուրքական պետության ղեկավարն ընդգծել է, որ Թուրքիան, որպես սեւծովյան տարածաշրջանի երկիր, նախապատրաստում և իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ կապված Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման հետ:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1076174.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



