Այն, ինչ վերջին 2+ ամիսը տեսնում եք Ուկրաինայի շուրջ, կոչվում է «սպառնալից շրջան» (угрожаемый период)։
Մասնագիտական եզր է։
Այն փուլն է, երբ պատերազմ սկսելու որոշումն արդեն կայացվել է. զորքերը համաձայն վաղուց մշակված պլանի բերում են ելման դիրքեր (իրականում ռուսական զորքն առնվազն մեկ շաբաթ է, արդեն դիրքերում է, ուկրաինացիներն էլ, կարծում եմ, տեղերում են), միաժամանակ դիվանագիտական / տեղեկատվական աջակցության գործողություններ են իրականացվում (սադրում, հրահրում, մեղադրանքների տարափ լցնում ևն)։
Զուգահեռ շատ ակտիվ արտաքին քաղաքական առևտուր է ընթանում, որի շնորհիվ / հետևանքով պատերազմը գուցե հետաձգվի կամ չեղարկվի, թեպետ այս իրավիճակում այդպիսի ելքը ժամ առ ժամ ավելի քիչ հավանական է թվում։
Պուտինի համար այս ահավոր խառը պահին նա պատրաստվում է ինչ-որ «դաշնակցային հայտարարություն» ստորագրել Ալիևի հետ։
Արևմուտք – Ռուսաստան այս պահի, մեղմ ասած, գերլարված հարաբերությունների ֆոնին, սա միանշանակ կարելի է դիտարկել որպես Ալիևի կողմից սիմվոլիկ աջակցություն Պուտինին։
Ինչից հարց է առաջանում. ի՞նչ է ստանում այդ աջակցության դիմաց Ալիևը ռուսներից։
Հ.Գ. Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Ալիևը եվրոպացիների հետ էլ իր գործերը դզեց, Եվրոպային գազի մատակարարման հարցում Ադրբեջանի աջակցությունը խոստանալով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5130020447036111
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել