Թվում էր, թե նախագահ Տեր-Պետրոսյանին այնքան եմ հարգում, որ էլ ոչինչ չի կարող ավելացնել հարգանքս նրա նկատմամբ, բայց ամեն անգամ Ազատության հրապարակի հարթակում քաղաքականությունից կիլոմետրերով ու մղոններով հեռու ինչ-որ մեկին տեսնելիս ավելի եմ հարգում ու սիրում նախագահին:
Հարգեք նրան, թե ոչ, սիրեք, թե չսիրեք` պետք է ընդունել, որ Տեր-Պետրոսյանը համակարգ ու լուրջ գործընթաց ստեղծող ուժ ա:
Ազատության հրապարակում կամ Մատենադարանի հրապարակում այս տարիների ընթացքում շատերն են ելույթներ ունեցել, շատերին է հաջողվել շատ բազմամարդ կամ սակավ բազմամարդ հանրահավաքներ կազմակերպել, բայց անգամ նրանց կազմակերպած ամենաբազմամարդ հանրահավաքն իր էներգետիկայով ու տված տպավորություններով ոչինչ է Տեր-Պետրոսյանի հանրահավաքների համեմատությամբ: Այլ կերպ ասած` նախորդները ընդամենը հրավառություններ են եղել, իսկ Տեր-Պետրոսյանը ուղղակի հրաբուխ է:
Ոչ մեկ չգիտի` այն երբ կժայթքի կամ ինչ հզորությամբ, բայց որ մի օր կժայթքի ու մարդկային լավայով ուղղակի կսրբի ու կտանի այս ավազակապետական համակարգն ու նրա պարագլուխներին, բոլորը համոզված են:
Եվ այնուամենայնիվ Լև-ոն նա-խա-գահ!!! Լև-ոն նա-խա-գահ!!! Լև-ոն նա-խա-գահ!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10201715116349391
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել