Armeniasputnik.am-ը գրում է․
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երկրում զորավարժություններ անցկացնելու հարցն ու անվտանգության երաշխիքների հետ կապված խնդիրը:
Բոլոր զորավարժությունները, որոնք անցկացվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, միանգամայն թափանցիկ են։ Այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ռուսական զորքերի զորավարժությունների պատճառով լարվածության սրման հնարավորությանը վերաբերող հարցին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հիմա մի շարք զորավարժություններ են ընթանում, և դրանք բացարձակապես թափանցիկ գործողություններ են, միանգամայն հասկանալի այլ երկրների մասնագետների համար, ուստի դրանք որևէ մեկի չպետք է անհանգստացնեն», – ասել է Պեսկովը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել