Իսպանական Սոտիլո դե լա Ռիբերա գյուղի Սանտա Ագեդա եկեղեցում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանում 240-ամյա գրություն են հայտնաբերել։
Վերականգնման աշխատանքների ժամանակ փայտե արձանի մեջ նկատելով օտար մարմին՝ աշխատակիցները դուրս հանեցին այն և հանձնեցին մասնագետներին։ Կտորի մեջ փաթաթված գրությունը պատկանում էր Խոակին Մինգուեսին (Joaquin Minguez), ով այդ ժամանակ հոգևոր սպասավոր էր Բուրգո դե Օսմա տաճարում։ Գրության մեջ նկարագրված էր երկրում էկոնոմիկ ու սոցիալական վիճակը, ավանդույթներն ու այդ ժամանակվա խաղերը։
Օրիգինալ նամակը դեռ ուսումնասիրվում է պատմաբանների կողմից, իսկ դրա կրկնօրինակը նորից տեղադրել են արձանի մեջ, որպեսզի հաջորդ սերունդը ևս կարողանա այն գտնել։
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.com/2017/12/1777-photo.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել