Hraparak.am-ը գրում է.

Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանն անցյալ տարի գարնանն էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: Ըստ Սեւադայի` կա մոռացված մի ավանդույթ. նախկինում դավաճաններին էշի վրա թարս նստեցրել են, ապա քաղաքով մեկ պտտեցրել, որպեսզի բոլորն իմանան, թե դավաճանն ով է: Իհարկե այս անմեղ թվացող արարքն իշխանություններին, կարծես, շատ էր ցավեցրել: Սեւադան այն ժամանակ բազմաթիվ հետապնդումների ենթարկվեց եւ մինչ օրս շարունակվում է, նրա դեմ անգամ քրեական գործ է հարուցվել:

Սակայն այդ հետապնդումները նրան չեն վախեցրել եւ նա որոշել է հերթական խենթ քայլին գնալ: Բանն այն է, որ նա կրկին ինչ-որ ակցիա է նախատեսել, սակայն թե ինչ գործողությունների է դիմելու եւ երբ է այն իրականցնելու, վերջինս չցանկացավ մանրամասնել, պատճառաբանելով, թե կիմանան՝ կձախողեն: Միայն տեղեկացանք, որ Սեւադայի արկածների գլխավոր «հերոսը» կրկին էշն է լինելու, որին նա անվանակոչել է Նիկոլ: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ակցիան այս անգամ լինելու է հայ-ադրբեջանական սահմանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել