Ողբերգությունը ձեր իշխանությունն է, ողբերգությունը ձեր քաղաքականությունն է: Ձեր կապիտուլյանտական խունտան իր հետ բերեց սարսափելի և անդառնալի կորուստներ, բերեց խայտառակ փաստաթուղթ, և ցավոք կերպարանափոխեց մեզ, դա լավ իմացի: Քո թրքասիրության մասին բոլորս գիտենք не по наслышке, չնայած դու և ձեր թրքասեր կուտոկը դա նույնիսկ չեք թաքցնում: Էդ ամենինչը իմանալով դու պետք ա հստակ գիտակցես, որ քո արտաբերած ոչ մի միտք չունի արժեք ոչ մի հարթության վրա, մենք թշնամահաճոներին լսելու ՉՈՒՆԵՆՔ: Մեկնընդմիշտ հիշի, որ խնդրողը դուք եք, ձեր գերագույն գլխավոր պոպուլիստի հետ միասին, դա այլևս պատմական փաստ է, և ենթակա չէ փոփոխման: Սերժ Սարգսյանը պատերազմ հաղթել է, Սերժ Սարգսյանը ձեր կիրթ ընկերոջը հաղթել մեկի տեղը երկու անգամ և այդ փաստը մինչ օրս ձեր կիրթ ընկերոջը հանգիստ չի տալիս, դա երբեք մի մոռացի: Խնդրողի կարգավիճակում դուք եք դիրքավորվել, նենց եք դիրքավորվել որ ցավոք նույնիսկ հարևաններին է տեսանելի:
Ժողովուրդը հոգնել է ձեր պոպուլիզմից, ձեր գործիքները էլ չեն գործում, ձեր "թիվի"-ները էլ չեն կարում էդ զռացող վերանգրերով և վատ սարքած նկարներով մարդկանց մանիպուլացնել և շուտով դու ու տերերդ դրանում կհամոզվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել