![](/static/news/b/2022/02/784649.jpg)
«Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում։
Այս անգամ գործը վերաբերում է Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ելույթին։
Այդ փաստի առթիվ հարուցված քրգործով պարոն Ղազարյանը հրավիրված է որպես… վկա։ Ոչ թե «կասկածյալ-վկա» (այսպես կոչված՝ «Էկլեի վկա»), այլ պարզ, հասարակ վկա։ Երևի պատճառն այն է, որ վկա Ղազարյանը շատ լավ ճանաչում է ապագա մեղադրյալ Ղազարյանին։
Մի խոսքով՝ հերթական գործը, որը «փայլուն» ապացուցում է Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացը»։
Հարցաքննությունը՝ առաջիկա երկուշաբթի օրը։
ՀԳ. Այս խայտառակության համար մեծապես պատասխանատու է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը՝ դեսպան Վիկտորինի գլխավորությամբ։ Նրանց լռությունը քպ-ականներն ընկալում են որպես «ժողովրդավարության նոր առաջընթացների» կանաչ լույս։
![May be an image of 1 person and indoor](https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/273416858_10227288005770083_8714319004472445527_n.jpg?_nc_cat=110&ccb=1-5&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=cWyDFiz769oAX8wrG9A&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=00_AT_iQkmltC8fusN2_lkF6M5pbYBhk3WDN6HbyUgEFt4kpg&oe=620B9552)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10227288006130092
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել