Tert.amLife-ը գրում է.
Դերասանուհի Զառա Սահակյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և ամուսնու բաժանումից, նշել է, որ դա վատ հարաբերությունների և որդուն մենակ մեծացնելու պատճառ չի դարձել:
«Հայրիկը մեզ հետ է, հավասար օգնում է, մենք ճիշտ բաժանել ենք և՛ տեսակցությունները, և՛ մնացած ամեն ինչ: Դասից հետո գնում է հայրիկի մոտ, հետո գալիս է ինձ մոտ: Շատ հարթ է այդ ամենն ընթանում, ես մենակ չեմ ու մենք միասին ենք մեծացնում մեր որդուն: Նախ շատ դժվար է այդ որոշմանը գալը, բայց նաև մաշողական հարաբերություններն է փչացնում շատ բաներ: Մեր հարաբերությունները հիմա շատ ավելի լավ են, որպես մարդ իրար հետ շատ ավելի լավ ենք շփվում»,- պատմել է դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/life/am/news/2024/07/26/Zara-Sahakyan/94187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել