Lurer.com-ը գրում է.

Բրիտանացի համաճարակաբանները հայտնել են SARS-CoV-2 վիրուսի նոր մուտացված շտամի առաջացման մասին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, վիրուսի մեջ հայտնաբերվել են տարրեր, որոնք առկա են ինչպես «օմիկրոն», այնպես էլ «դելտա» շտամում, ինչի կապակցությամբ այն ստացել է «դելտակրոն» անվանումը, հաղորդում է Gazeta.ru-ն։

Ենթադրվում է, որ մուտացիան առաջացել է մի մարդու մոտ, ով միաժամանակ վարակվել է երկու շտամով։

Այնուամենայնիվ, փորձագետներն առաջարկում են խուճապի չմատնվել, հաշվի առնելով, որ նոր շտամով վարակվելու դեպքերը բավականին քիչ են, և ընդհանուր բնակչությունն արդեն մասամբ ձևավորել է կոլեկտիվ իմունիտետ ինչպես «դելտայի», այնպես էլ «օմիկրոնի» նկատմամբ։

«Այսպիսով, տեսականորեն այն չպետք է չափազանց մեծ վտանգ ներկայացնի: Իհարկե, ոչ ոք չի կարող ամեն ինչ հստակ կանխատեսել, բայց այս պահին ես այնքան էլ անհանգստացած չեմ», - ասել է պրոֆեսոր Փոլ Հանթերը Արևելյան Անգլիայի համալսարանից:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել