Ես չգիտեմ ոնց ա էս կինը դիմանում, ես ամաչում եմ, որ դեռ նախագահականներում կոստյումավորները այսպես կոչված մտավորականության համար առանց որևէ զսպվածության սեղաններ են գցում, յանիմ տեսեք, ձեզ մարդու տեղ ենք դրել, հետո նկարվել, փրվել, լղոզվել...
Ու էդ նկարների ներքո մի ցնծություն օհ, վերջապես մեր հանճարները գնահատվել են, վայ, վայ, վայ...
Սա նորմալ չի, չի կարող երկու իրականություն լինել, այսքան բացահայտ, առնվազն, մի աննշան զուսպ լինելը չէր խանգարի, քանի որ չեմ էլ սպասում ուրիշ բան...
Մարդու կյանքը արժեք չունի...
ՉՈՒՆԻ
Մի հատ էս կնոջ աչքերին նայեք, մի հատ նայեք էն լույսի կտոր էրեխեքին... Նկար են ընտրել, դրել են շրջանակի մեջ, կյանքը դրել են շրջանակի մեջ... Ու էդ շրջանակի մեջից ա նայում անքուն գիշերներում ձեռքերումդ քնած էրեխեդ...
Դուք ո՞վ եք ընդհանրապես, որտեղի՞ց եկաք...

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tsov.Alize/posts/500734068077029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



