Politik.am-ը գրում է.
Politik.am-ը գրում է. «Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։
«Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ», - ասել է Սիմոնյանը։
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Արմեն Գիչյանը ազատվել է աշխատանքից, քանի որ առաջին օրը, երբ Ալեն Սիմոնյանը գնացել է նախագահականի շենք՝ Արմեն Գիչյանը լինելով նախագահի խորհրդական, նրան չի դիմավորել։ Հաջորդ օրը, Ալեն Սիմոնյանը Գիչյանին հրավիրել է իր մոտ եւ մատնացույց անելով դրվագը, խնդրել է դիմում գրել, Գիչյանն էլ առանց որեւէ կերպ արդարանալու, գրել է ազատման դիմումը եւ դուրս եկել»։