Pastinfo.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կինը վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Տասս գործակալությունը՝ հղում կատարելով Էրդողանի թելեգրամյան ալիքին:

«Այսօր ես և կինս հանձնեցինք COVID-19-ի թեստը, երբ հայտնաբերվեցին առաջին ախտանիշները: Պարզվեց, որ այն դրական է: Մենք պարզեցինք, որ սա օմիկրոն տարբերակն է»,-հայտարարել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել