Երբ չունենք ազգային ծրագիր, աշխարհասփյուռ հայ ցեղի ապագայի համար, հազար, երկու հազար տարիների ու հավերժության կտրվածքով, չենք կարող ակնկալել, որ հայ ցեղը կհարատևի որպես գենետիկ աղբյուր այն բյուրեղ մարդկային սկզբունքների ու մշակույթի, որոնցով սկսվեց ու քաղաքականակրթվեց մարդը տասնյակ հազարավոր տարիներ առաջ Հայկական լեռնաշխարհից...

Դժվար է գուշակել, թե ինչի կվերածվի աշխարհի տեմոգրաֆիկ պատկերը հազարամյակներ հետո, ու ինչ զարգացումներ կունենան աշխարհի կրոնի ու երկրագնդի հումքերի ու էներգիայի համար կռիվները, սակայն դժվար չի կռահել, որ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅ ՑԵՂԸ ԿՁՈՒԼՎԻ ՈՒ ԿՈՉՆՉԱՆԱ....

ՄՏԱԾԵԼ Է ՊԵՏՔ ՈՒ ԾՐԱԳՐԵԼ... ԵԹԵ ԽՆԴԻՐ ԿԱ, ԱՊԱ ԿԱՆ ՆԱԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել