Անցյալ տարի Եվրոմիությունը հայտարարեց Հայաստանին 2,6 մլրդ դոլար հատկացնելու մասին։ Իշխանական քարոզչաաղբը հնարավոր բոլոր միջոցներով թմբկահարում էր Հայաստանի աննախադեպ «ժողովրդավարության», Նիկոլի «հերոսության» և«բարձր» հեղինակության մասին, որն էլ իբր պատճառ է հանդիսացել այդքան մեծ գումարներ բերելու համար, ինչի հետևանքով առաջիկայում Հայաստանը կծաղկի և համարյա դրախտից հինգ պակաս կդառնա։
Անցել է մոտ ութ ամիս, բայց այդպես էլ խոստացված միլիարդները չկան, ինչպես նաև չկա հստակ տեղեկություն, թե 2,6 մլրդ-ից որքա՞նն է վարկ և քանի՞ տոկոսով, իսկ որքանը` օգնություն։
Նիկոլենց աննախադեպության փուչիկը պայթեց, երբ երեկ նույն Եվրոմիությունը հայտարարեց Ադրբեջանին 2 մլրդ դոլար հատկացնելու մասին։ Ըստ նիկոլյան քարոզչաաղբի` ստացվում է Ադրբեջանն էլ է ժողովրդավարական երկիր, Ալիևը` հերոս և բարձր հեղինակություն ունեցող։
Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է, ըստ որի էլ` և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի իշխանությունները վարձահատույց են լինում մատուցած և մատուցելիք ծառայությունների համար` Նիկոլը Արցախյան պատերազմի հետևանքների, Ալիևը` արևմուտքին գազ մատակարարելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել