Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ դանակն արդեն ոսկորին է հասել և հաղթանակն 90 տոկոսով իրենց ձեռքում է: «Այսօր օգոստոսի 23-ն է, մինչև սեպտեմբերի 23-ն ունենալու ենք նոր վիճակ Հայաստանում»,- իր խոսքն ամփոփել է պարոն Հովհաննիսյանը:
Հայհիդրոմետից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 23-ին հանրապետությունում լինելու է արևոտ եղանակ, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հանրապետությունում կտրուկ փոխվելու է իրավիճակը: Կտեղա անձրև և կարկուտ, սպասվում է քամու ուժգնացում և ամպրոպ: Քաղաքական, ներեցեք, մագնիսական դաշտը կփոթորկվի:
Այո, տաքուկ պայմանների սովորած իշխանությունները դժվար թե համակերպվեն եղանակի այդպիսի կտրուկ փոփոխությանը: Իսկապես, հաղթանակն 90 տոկոսով Րաֆֆի Հովհաննիսյանինն է լինելու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varuzhan.babajanyan/posts/604529976258368?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել