Ինֆլյացիան աշխարհով մեկ ռեկորդներ է սահմանում: ԱՄՆ-ում 30 տարվա մաքսիմումն է գրանցվել, մոտավորապես նույն վիճակն է, թե զարգացած և թե նվազ զարգացած երկրներում: Ընդ որում, այս տրենդը բացատրելիս փորձագետները հղում են անում Կովիդից հետո վերականգնվող պահանջարկի վրա, խափանված մատակարարման շղթաների վրա, ահագնացող կլիմայի ու մարդկանց նվազող աշխատունակության վրա, բայց քչերն են անդրադառնում այն փաստին, որ խոշոր տնտեսությունները` հիմնականում ԱՄՆ-ն ու Չինաստանը, որոշել են էականորեն ավելացնել իրենց պահուստները: Եթե Ռուսաստանը հիմնականում ավելացնում է արտարժույթային պահուստները, իսկ ԱՄՆ-ն ռազմավարական ապրանքները՝ օրինակ` միկրոչիպերը, ապա Չինաստանը պահուստավորում ա ամեն ինչ` նավթից մինչև ցորեն:
Էս պահի դրությամբ Չինաստանն իր պահեստներում ունի սեփական պահանջարկը մեկ տարի անխափան բավարարելու համար անհրաժեշտ նավթ: Սա ահռելի ու աննախադեպ քանակ է: Այսինքն նրանք մեկ տարի կարող են նավթ չգնել ու հանգիստ օգտվել սեփական պահուստներից: Չինաստանը նաև ներկրում է աշխարհի ցորենի արտադրության 50%-ը, թեպետ իր բնակչությունն աշխարհի միայն 20%-ն է կազմում: Ցորենի ավելցուկը նույնպես պահուստավորվում է, ինչպես նաև բրինձը, ձեթը և այլ պարենային ապրանքները: Ու հենց սա է ամենուրեք աճող գների հիմնական պատճառը, որի մասին գրեթե ոչ մեկ չի խոսում:
Ակնհայտ է, որ աշխարհի հզորները ինչոր գլոբալ աղետի են պատրաստվում ու դա փորձում է գաղտնի պահել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165891799360501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել