Aysor.am-ը գրում է.
Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե նախագահի պաշտոնում քննարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն ինքն ինքնաբացարկ է հայտնել:
Հարցին, թե կարծել է՝ մրցակցությանը չի՞ դիմանա. Սիմոնյանը պատասխանեց.
«Հարցը մրցակցությունը չի։ Համարում եմ, որ այստեղ իմ աշխատանքը բավականին լավ եմ կատարում, համարում եմ, որ պատասխանատու աշխատանք եմ անում: Շատ-շատ պատճառներ կան, գուցե նաև ես այն ճանապարհը դեռ չեմ անցել, որը պարոն Խաչատուրյանն է անցել: Վերջիվերջո, երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և այդ պատասխանատվության զգացողությունը շատ բարձր է: Դա նույնպես դեր խաղաց իմ որոշման հետ կապված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել