Tert.am-ը գրում է․

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։

-Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա, Արցախին վերաբերող հատվածը չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներում, չկա համանախագահության ձևաչափը, պատերազմից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջան: Լավ, բայց Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, չէ՞:

-Միանշանակ:

-Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը:

-Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են:

-Ես ուզում եմ Ձեզնից լսել ակնկալիք, տեսլական, պատկերացում այս ջախջախված, կոտրված, դիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, հատկապես որ ազդակներ ստանում ենք, օրինակ՝ Ֆրանսիայից, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պետք է լինի, որ դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն:

-Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել