Մինչև Նիկոլի հերթական մանիպուլյացիայից շոկի մեջ ընկնելը, թե. «Յաաաա, ոոոոնց, այսինքն մենք ճանաչե՞լ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ուղղակի հուշեմ. ոչ մի միջազգային փաստաթղթում, որը հիմք կհանդիսանար ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, Արցախը՝ որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք, ամրագրված չի եղել գոնե մինչև 2018 թվականի մայիսի 12-ը։
Հակառակ դեպքում բանակցություններ ուղղակի չէին լինի։
Հայաստանը ոչ միայն երբեք չի ճանաչել Արցախի գտնվելը Ադրբեջանի կազմում, այլև ստիպել է Ադրբեջանին (!) ստորագրել Մադրիդյան սկզբունքների տակ, որտեղ ասվում է, որ Արցախը Հայաստանի հետ պիտի հուսալի ցամաքային կապ ունենա։
Մի կերեք ադրբեջանական քարոզչության կտերը, որոնք փորձում է ձեզ հրամցնել Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլը։
Հիշեք. Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5035939093110914
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել