Yerevan.today-ը գրում է․

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, կարելի է ասել, բաց տեքստով խոստովանել է, թե ինչու է Նիկոլը Ղազախստան զորք ուղարկում. որ եթե վաղը-մյուս օրը Նիկոլի իշխանությանն որևէ բան սպառնա, Ղազախստանն էլ իր զորքն ուղարկի Հայաստան։
Բառացի մեջբերումն ըստ «Այսօր» լրատվակայքի.
«ՀԱՊԿ մեխանիզմներն առաջին անգամ աշխատեցրել ենք, ցույց ենք տվել՝ ինչպես պետք է աշխատեն: Հույս ունենք, որ հետագայում, եթե Հայաստանը նման իրավիճակում հայտնվի, ապա կստանա համապատասխան օգնություն»։
Ավելի ընդարձակ մեջբերում «Ազատություն» ռ/կ-ի կայքից.
«Մենք ոչ թե նեղացած երիտասարդի պես պետք է ասենք՝ դուք չեք արել, մենք էլ չենք անի, այլ մենք պատասխանատվություն ենք վերցրել, պատմության մեջ երևի առաջին անգամ ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեցրել ենք, ցույց ենք տվել, թե ինչպես պետք է աշխատի: Հույս ունենք, որ եթե Հայաստանը հետագայում նման իրավիճակում հայտնվի, կստանա համապատասխան օգնություն»։
#revolutionführer
Հ. Գ. Աննկարագրելի ծանր էր այս գրառումն առանց հայհոյանք անելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել