Armenpress.am-ը գրում է․
Աֆղանստանում «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալների թիվը, հավանական Է, աճել Է այն ժամանակվանից, ինչ ամերիկացիներն օգոստոսի վերջին իրենց զորքերը դուրս բերեցին այդ երկրից: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍԱՆՏԿՕՄ) ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է դեկտեմբերի 9-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարծում եմ՝ (Աֆղանստանում) նրանց թվաքանակը փոքր-ինչ աճել Է: Այնտեղ կա («Ալ Քաիդայի») ներկայությունը,- ասել Է նա: -Մենք գտնում ենք, որ այն զգալիորեն կրճատվել Է այդ հակամարտության (այդ երկրում ԱՄՆ-ի ռազմական գործողության ավարտի) վերջում: Կարծում եմ, որ որոշ մարդիկ, հավանաբար, վերադարձել են (Աֆղանստան): Բայց դա «թեմաներից» մեկն Է, որը մենք հետեւում ենք:
Հենց այժմ ես պատրաստ չեմ վստահությամբ ձեզ հայտնելու (նրանց) թիվը»: Գեներալը հավելել Է, որ Աֆղանստանի սահմանների հուսալի պահպանման բացակայությունն «Ալ Քաիդայի» զինյալներին թույլ Է տալիս վերադառնալ Աֆղանստան, ինչն Էլ նրանք անում են: «Մենք կցանկանայինք, որ (Աֆղանստանում իշխանությունը զավթած) «Թալիբանը» խիստ դիրքորշում բռներ «Ալ Քաիդայի» նկատմամբ»,- հայտարարել Է Մակքենզին:- Կարծում եմ, որ «Թալիբանի» ներսում տարաձայնություններ կան (իրենց) հետագա գործողությունների վերաբերյալ: (…) Այնպես որ մենք առայժմ փորձում ենք պարզել, թե «Թալիբանն» ինչպես Է մտադիր գործել նրանց նկատմամբ: Ենթադրում եմ, որ առաջիկա երկու ամսում հստակ պատկեր կառաջանա մեզ համար»:
ՍԵՆՏԿՕՄ-ի ղեկավարը նաեւ ենթադրել Է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո այնտեղ ակտիվանում Է նաեւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը: Գեներալի խոսքով՝ թալբները եւ ԻՊ-ի զինյալները միմյանց վերաբերվում են որպես թշնամիների, բայց «Թալիբանի» համար ամենամեծ խնդիրը, կարծում Է նա, այնուամենայնիվ ներկայացնում Է «Ալ Քաիդան», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



