Armenpress.am-ը գրում է․

«Թեհրիք ի Թալիբանի» («Պակիստանի թալիբների շարժման») պարագլուխները դեկտեմբերի 9-ին հրաժարվել են երկարաձգել Պակիստանի կառավարության հետ հրադադարի շուրջը համաձանագիրը:

Ինչպես դեկտեմբերի 10-ին հաղորդում Է Dawn թերթը, շարժման ղեկավարությունն իշխանություններին մեղադրել Է թալիբների հետ վեց կետից բաղկացած համաձայնությունները չկատարելու եւ զինյալների դեմ մարտական գործողությունները շարունակելու մեջ:

«Այդ պայմաններում հրադադարի շուջը համաձայնագրի երկարաձգումն անհնար Է»,- հայտարարել Է «Պակիստանի թալիբների շարժումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շարժման պարագլուխ մուֆտի Նուր Վալի Մահսուդը թալիբների կազմավորումներին հրման Է տվել վերսկսել մարտական գործողությունները Պակիստանի կառավարական զորքերի դեմ:

Նոյեմբերի 8-ին պաշտոնական Իսլամաբադը եւ «Պակիստանի թալիբների շարժումը» հրադադարի շուրջը համաձայնության Էին եկել մեկ ամիս ժամկետով:

Համաձայնությունը ձեռք Էր բերվել շարժման հետ բանակցությունների ընթացքում, որոնց անցկացման գործում օգնություն Է ցույց տվել «Թալիբան» արմատական շարժումը: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Պակիստանի կառավարության եւ շարժման ներկայացուցիչները միջնորդների միջոցով վարել են առնվազն երեք փուլ բանացություններ. մեկը՝ Քաբուլում եւ երկուսը՝ Հոստում:

Բանակցություններում Պակիստանի իշխանությունների ներկայացուցիչները որպես անընդունելի մերժել են շարժման պահանջները երրորդ երկրում իր քաղաքական ներկայացուցչության բացման եւ Պակիստանում շարիաթի օրենքների գործողության սահմանման վերաբերյալ:

«Թեհրիք ի Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը գործում Է հիմնականում երկրի հյուսիս - արեւմտյան տարածաշրջաններում եւ Աֆղանստանի հետ սահմանի երկայնությամբ: Դրա մասնակիցները հանդես են գալիս Պակիստանի կառավարության եւ երկրում իշխանության համակարգի դեմ, ձգտում են Պակիստանում ստեղծելու «իսկակական իսլամական պետություն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել