Ազգայնականները, որոնք 1994-ին մարտի դաշտում ջարդեցին թշնամուն և ազատագրեցին Արցախը, հաջորդ 24 տարում գաղափարապես պարտվեցին հակաՀայաստանին նարատիվների դաշտում։
3+ տարի է՝ այդ պարտությունը շարունակվում է։
Մինչև հայ ազգայնականի նարատիվը հակաՀայաստանի նարատիվին չկրի, հակաՀայաստանը շարունակելու է ավիրել մեր երկիրը։
Տրամաբանական հարց կտաք. իսկ ո՞րն է հայ ազգայնականի նարատիվը, ավելի ճիշտ՝ ռացիոնալ հայ ազգայնականի նարատիվը։ Ես էլ կպատասխանեմ, որ չկա։ Չկա այդպիսի նարատիվ, թեպետ պետք է լիներ դեռ 1994-ին, 1998-ին, 2008-ին, 2016-ին, 2018-ին, 2020-ին... Հիմա էլ պետք է, բայց չկա... Ու եթե այսօր չհստակեցվի, ապա չի լինի նաև 2022-ին, 2023-ին ևն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4854304144607744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել