Ազգայնականները, որոնք 1994-ին մարտի դաշտում ջարդեցին թշնամուն և ազատագրեցին Արցախը, հաջորդ 24 տարում գաղափարապես պարտվեցին հակաՀայաստանին նարատիվների դաշտում։
Տրամաբանական հարց կտաք. իսկ ո՞րն է հայ ազգայնականի նարատիվը, ավելի ճիշտ՝ ռացիոնալ հայ ազգայնականի նարատիվը։ Ես էլ կպատասխանեմ, որ չկա։ Չկա այդպիսի նարատիվ, թեպետ պետք է լիներ դեռ 1994-ին, 1998-ին, 2008-ին, 2016-ին, 2018-ին, 2020-ին... Հիմա էլ պետք է, բայց չկա... Ու եթե այսօր չհստակեցվի, ապա չի լինի նաև 2022-ին, 2023-ին ևն։