Իշխանությունը կիրառում է արդեն փորձված հին մեթոդը։ Ալեն Սիմոնյանի խոսքի գաղտնի տեսագրության նույն տեսանյութը հրապարակում են և ասում, թե նախկին տարածվածը սուտ է, մոնտաժված է։
Հիշեցնեմ, որ այդպիսի հնարք էր կիրառել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, երբ իր գրած հոդվածով իրեն մեղադրում էին Արցախը հանձնելու պատրաստակամության մեջ, իսկ ինքը այդ նույն հոդվածը նույնությամբ հրապարակեց և պնդեց, թե իբր նախապես ներկայացվածը «մոնտաժված» է (https://bit.ly/3DuAARR)։ 2018-ին այդ հնարքը փայլուն աշխատեց, քանի որ հանրությունն ադեկվատ չէր խորությամբ հասկանալու կատարվածը։ Կաշխատի՞ արդյոք հիմա նույն հնարքը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Ինքս համոզմունք ունեմ, որ աշխատելու է։
Շատերի ուշադրությունը գրավել է Ալեն Սիմոնյանի համոզմունքը՝ «գերիներն արդեն չկան և նրանք դասալիքներ են», սակայն ինձ համար նույն տեսագրությունից մեկ այլ նախադասություն է ամենադաժանը, գերիների ծնողներին վերաբերվող համոզմունքը։ Հենց այդ մտածողությունն է ապացուցում, որ իշխանության վերնախավը խորը թքած ունի թե գերիների և թե նրանց հարազատների վրա։
«Ձեզ չի հետաքրքրո՞ւմ, թե այդ գերիների ծնողները ինչի հիմա ակտիվ չեն։ Որովհետև այդ մարդիկ գիտեն, որ այդ մարդիկ դասալքություն են արել»-ասել է Ալեն Սիմոնյանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1846786822197765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել