Hraparak.am-ը գրում է․

Էն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել զենքը և հանձնվել են գերության, և քննությամբ պարզվի, որ իրենք նման գործողություն են արել, նրանց նկատմամբ գործ է հարուցվելու ամենայն հավանականությամբ։ Եվ դա իմ ասածը չի, դա օրենքի պահանջն է։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեոն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր իր մասնակցությամբ տարածված սկանդալային տեսանյութին, որտեղ նա, խոսելով գերիների մասին, ասում է, թե «էդ գերիները արդեն չկան, իր համար չկան»։

«Այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, չեն պահել իրենց դիրքը և զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի, ես տեսնում եմ նաև հաճախ «հերոս» բառը բավականին արժեզրկվել ա բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց ցավոք սրտի՝ կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել