Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա:

Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը,  կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ»  խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ  քանակի հագուստ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել