Tert.am-ը գրում է․
Ուկրաինան 2019 թվականից ի վեր մի քանի տասնյակ Bayraktar մարտական անօդաչու է գնել Թուրքիայից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինան շատ ավելին է գնել, քան ներկայացվել է: Ավելի վաղ հայտնի էր դարձել Կիևին վեց անօդաչու վաճառելու մասին: Սակայն գործակալության աղբյուրների տեղեկություններով՝ ևս առնվազն 20 անօդաչուի պատվեր գտնվում է մշակման փուլում:
Անօդաչուների արտադրող Baykar ընկերությունը և Թուրքիայի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել