Հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը վերջին օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս ու հայտարարում, թե 2020-ի Արցախի պատերազմում Նիկոլ Փաշինյանն այնքան էլ մեղք չունի, և ամեն ինչ կապում է անհայտ ու անորոշ հանգամանքների հետ։
Այնինչ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն Լապշինը «Мразь» (տականք) էր անվանում Փաշինյանին և վախենում, որ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանն իրեն կսպանեն։ Կան բոլոր ձայնային հաղորդագրությունները և նամակները, որոնք տրամադրել եմ ԱԱԾ-ին և դատարանին։
Այսօր ի՞նչ փոխվեց, որ նույն Լապշինն սկսել է նույն Փաշինյանի մասին դրական արտահայտվել։
Փաշինյան-Լապշին խոսակցության, Արցախի պատերազմը գործարքով կազմակերպելու մասին իմ նախկինում արված հրապարակումների, և դրանց վերաբերյալ քննվող գործերի շրջանակում ՀՀ ԱԱԾ-ին և քննչական մարմիններին առաջարկել եմ վկայի կարգավիճակով հարցաքննության կանչել նաև Լապշինին։ Պատրաստակամություն եմ հայտնել նաև առերեսման։
Որքան տեղեկացնում են գործընկերներս և սոցիալական ցանցերում հրապարակումները, Լապշինը վերջին ամիսներին մի քանի անգամ եղել է Հայաստանում։
Արդյո՞ք նրան երբևէ հրավիրել են Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Կարապետյանի հետ ունեցած զրույցի թեմայով հարցաքննության, արդյո՞ք իրավապահ և անվտանգային մարմինների կողմից փորձ արվել է Լապշինից ճշտել, թե որքանով են ճիշտ Նաիրի Հոխիկյանի հրապարակումները և փաստերը՝ հիմնված Լապշինի ձայնային հաղորդագրությունների և նամակների վրա։
Եթե մինչև այժմ չի արվել, կրկին առաջարկում եմ Լապշինին հրավիրել հարցաքննության կամ ինձ հետ առերեսման, նույնիսկ հրապարակային մակարդակում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158636461313831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել