Էս ամեն ինչի մեծագույն զավեշտը գիտեք, որն ա՞, որ էսքանից հետո Սերժ Սարգսյանը շարունակում ա ամենափոքր հնարավորության դեպքում խոսել Հայաստանի շահերի մասին, Արցախի խնդրի մասին, պայմանավորված պատերազմի ընթացքում կիրառված անթույլատրելի անմարդկայինությունների մասին, ինքնորոշման մասին ու էս հանրությունը 2018-ին փողոցում մերժում էր իրան:
Իսկ նրան ում բերեցին հանձնեց Արցախը, սպանեց բերողներից շատերի որդիներին, հայրերին, եղբայրներին, լիզեց ալիևի կոշիկները և շարունակում ա լիզել, անգամ էսքանից հետո չի արտաբերում Արցախ բառը, հանձնում ա արդեն Հայաստանի տարածքները, թքած ունի պատերազմի ժամանակ իր շեֆի արած հանցագործությունների վրա... ու ինքը Հայաստանի վարչապետն ա, իսկ Սերժին մերժեցին:
Դե ասեք, որ մեր հիմիկվա վիճակը տիեզերական արդարության հետևանք չի:
Հ.Գ. Նախագահի ելույթը հերթական մաստեր կլասն էր այն մասին, թե ինչպես լինել պետական ու քաղաքական գործիչ ու երբեք չնեղանալ սեփական ժողովրդից ու երկրից:
Շնորհակալություն, պարոն Նախագահ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել