Էրդողանը հայտարարել է, որ Ալիևն իրեն ասել է, թե Ալիև-Պուտին-Փաշինյան հանդիպումը շատ արդյունավետ է անցել, և լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու ու մայրուղու կառուցման հարցը։ Դրանից բացի քննարկվել է նաև դեպի Իգդիր ավտոճանապարհի հարցը, ինչը կլուծի Նախիջևանի խնդիրը։
Թշնամի երկրների նախագահներին խոսքերին հաճախ պետք է չհավատալ, բայց քանի որ մեր թրքահպատակ իշխանություններից որևէ հստակ տեղեկատվություն չի հնչում, թե վերջերս ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել` ստիպված ենք մնալ թշնամու տրամադրած տեղեկատվության հույսին։
Տգետ քայլառաստների խմբակը փոխանակ լրջորեն ապահովի ներպետական տեղեկատվական պահանջարկը, զբաղված է տարատեսակ փերֆեքթթիվիներով տեղեկատվական աղբ տարածելով ու ֆեյքերով ընդդիմությանը հայհոյելով, որի պատճառով էլ թշնամին Հայաստանի տեղեկատվական դաշտում հենց Հայաստանի իշխանություններին է արածացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել