Այսօր ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նշված է կողմերի միջև հստակ տնտեսական կապերի ստեղծումն ու ակտիվացումը։ Պարզ է, որ 《հպարտ》 քաղաքացիներից ոչ քչերը մեծ ուրախությամբ կգնան Գորիս-Կապան ճանապարհին կառուցվող ադրբեջանական բենզալցակայանից էժան բենզին կլցնեն, բայց բացի դրանից էլ ի՞նչ տնտեսական կապեր պետք է ստեղծվեն, քանի դեռ Ադրբեջանը օկուպացրել է մեր հողերը, հայ ռազմագերիներն չի վերադարձրել ու ընդհանրապես վարում է հայատյաց քաղաքականություն։
Փաստաթղթում կարծես չի նշվում մեզ համար ողբերգական հարցը` միջանցքի տրամադրումը, մնում է հանկարծ հետո չպարզվի, որ այնուամենայնիվ միջանցք լինելու է, ուղղակի քողարկելու համար դրա անունը դրել են ռուսական ծառայությունների կողմից վերահսկվող տրանսպորտային ճանապարհ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել