Կապիտուլյացիոն այնպիսի մի ցավ է, որ երբ կպնում է ազգին դրանից չի պոկվում։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականները որոշել են Նիկոլ Փաշինյանի ԱՊԱԳԱ ԿԱ կարգախոսին իրենց համեստ մասնակցությունը բերեն։ Միևնույն է հիմա անպատասխանատվության ժամանակաշրջան է, ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ։ Հիմա Ռուբեն Հայրապետյանը չի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որ մի քանիսը գնան ու նրա հրաժարականը պահանջեն։ Հիմա նոր ժամանակներ են, որտեղ ձախողումները մեր կյանքի մասն են ու մեղավորներ չեն կարող լինել։ Այս դեպքում մեղադրել կարելի է միայն հանդիպման մրցավարին։ Օրինակ, եթե նա ավելացրած լիներ ևս մեկ րոպե ժամանակ, հնարավոր է խաղն ավարտվեր ավելի գեղեցիկ` 20:0 հաշվով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1220175145172620&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել