Մանիպուլյատորի փեշակով կապիտուլյանտի մասին
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հանրությանը միշտ հանդես է գալիս երկու տեսակով`երկուսում էլ մանիպուլյատոր:
44 օրյա պատերազմի ժամանակ իրեն լուրջ զորավարի տեղ դրած կոչ էր անում փրկել երկիրը և գնալ նոր Սարդարապատ,ինքն էր ասում,որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի:
Նոյեմբերի 9-ից հետո սույն մանիպուլյատորը դարձավ վախվորած,բունկերներում թաքնված մի վտարանդի,որը ժողովրդի վրեժներից էր խոսում և միաժամանակ համաձայնվում հողերը տալ,թուրքի հետ բարեկամանալ և այլն:
Մի պահ մանիպուլյատորը մուրճը ձեռքը պտտվում էր մարզերում,հետո ԱԺ -ում ընդդիմությանը ասում էր եկեք նստենք խոսենք:
Ասում էր մենք մինչև վերջ կռվելու ենք,հետո խաղաղության դարաշրջանից խոսում,Շուշին տվել պրծել էին,բայց ինքը գրում էր մարտերը շարունակվում են:
Ի՞նչ եմ ուզում ասել,նա կասի,որ միջանցք չի տալու,նա կասի փաստաթուղթ չի ստորագրելու,նա կասի ինչ ուզեք,բայց վերջում կանի լրիվ հակառակը,քանի որ նա արհեստավարժ մանիպուլյատոր է,ով չունի ոչ ամոթ,ոչ էլ սրբություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4561370960605277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել