Հայաստանի ապագան մինչև 2050թ 《կառուցող》չ՛վարչապետն այսօր մի պահ որոշակի անկեղծացավ և մի շարք խոստովանություններ արեց։
1. Պատերազմի մասով խոստովանեց, որ հենց սկզբում էլ գիտեր, որ պարտվելու ենք, բայց չի ունեցել կամք, համարձակություն և նվազագույն չափով գիտելիք ու հմտություն, որպեսզի պատերազմի վերջնարդյունքի համեմատ նվազ զիջումներով կանգնեցներ պատերազմը(օրինակ մեկ կամ երկու շրջան հանձներ ու կանգներ պատերազմը)։
2. Պատերազմել է` ուզելով վերջնական փակել խնդիրը` Արցախը կամ մեզ, կամ Ադրբեջանին ելքով։
3. Հայտնվել ենք նոր պատերազմի շեմին` կամ առանց կռվի ու դիմադրության պետք է Սյունիքում միջանցք տանք, կամ պետք է անենք ամեն ինչ, բայց վերջնարդյունքը նման է լինելու նախորդ տարվա պատերազմի արդյունքներին, այսինքն այս անգամ էլ պարտվելու ենք ու միջանցք տանք։
4. Սյունիքում միջանցք տալու հարցով ինքը չունի ՌԴ, ՀԱՊԿ և արևմուտքի բավարար չափով աջակցությունը, ոչ էլ ունենալու հույս ունի։
5. Վարչապետի պաշտոնում մնացել է մենակ իր խաժամուժ թիմի հետ և դրսի հետ հարաբերություններում հայտնվել է փակուղում։
6. Հայաստանը հաջորդիվ հայտնվելու է անկախությունը կորցնելու շեմին։
Այսպիսով, այսօր Նիկոլը պարզ ասաց, որ ինքն ու իր իշխանությունն այլևս սպառվել են, չունեն ոչ դիմադրության ուժ, ոչ էլ առաջիկա ամիսների մարտահրավերներին դիմագրավելու հույս։
Չմոռանանք, որ սրանց հետ մեկտեղ մենք էլ ենք հայտնվել թշվառության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել