Armenpress.am-ը գրում է․

Նոյեմբերի 23-ին Սոմալիի Մարքա քաղաքի շրջանում ահաբեկիչները հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (AMISOM) բանակային ավտոշարասյան վրա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Somali Guardian նորությունների պորտալը:

Պորտալի տվյալներով՝ AMISOM-ի կազմում Ուգանդայի զորակազմի առնվազն մեկ բեռնատար Է պայթել զինյաների կողմից ճանապարհին տեղակայված ինքնաշեն ականից: Խաղաղապահների հրամանատարությունն առայժմ պաշտոնական տվյալներ չի ներկայացրել վնասի կամ հնարավոր կորուստների մասին։

Իր հերթին պորտալը հաղորդում Է մի քանի զինծառայողների մահվան եւ երկու բանակային ավտոմեքենաների կորստի մասին: AMISOM-ի ավտոշարասյան վրա ներկայիս հարձակումը հետեւել Է նոյեմբերի 22-ին ուգանդացի խաղաղապահների վրա համանման գրոհին նույնպես Սոմալիի հարավում: Իշխանությունները երկու հարձակման համար Էլ պատասխանատվությունը դնում են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման: AMISOM-ն ստեղծվել Է 2007 թվականի հունվարին Աֆրիկյան միության որոշմամբ:

Առաքելության կազմում իրենց զորակազմերն են ուղարկել Ուգանդան, Բուրունդին, Եթովպիան, Քենիան, Ջիբուտին: Այժմ ընդհանուր թվակազմը հասնում Է 20,6 հազարի: AMISOM-ն ունի Սոմալիի անցումային կառավարության աջակցության, անվտանգության բնագավառում ազգային պլանի իրականացման եւ Սոմալիի անվտանգության ծառայությունների պատրաստման    մանդատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել