Ես խոստովանություն ունեմ. ես մեղավոր եմ, որովհետև հասկացա, որ արդար չեմ։ Ընդ որում, կոնկրետ դրվագով հասկացա, որ արդար չեմ ու հիմա, որ ասեմ էդ դրվագը, շատերդ կհասկանաք (նու, գոնե հուսով եմ, որ կհասկանաք) որ դուք էլ արդար չեք։
Տեսե՛ք, էդքան քֆրտում եմ Սասնա Ծռերին, չէ՞։ Ընդ որում՝ գերակշիռ մեծամասնության մասով՝ միանգամայն արդարացիորեն, բայց սաղ պատերազմի ընթացքում պիկապներ հավաքելու ու տենց էլ պատերազմ չգնալու համար քֆրտելը մի տեսակ էն չի։ Չէ-չէ, ինձ սխալ չհասկանաք, նենց չի, որ հասկացել եմ, որ դա ճիշտ էր, կամ էլ կռիվ գնալ ցանկացողի համար էդ պիկապները կենսական-անհրաժեշտություն էին։ Ամենևին։ Անարդարությունը նրանում է, որ նույնանման երևույթները պետք է արժանանան նույնանման գնահատականի։
Հիմա ինձ բացատրեք, ի՞նչ սկզբունքային տարբերություն կա Սասնա ծռերի արածի ու օրինակ՝ Իշխան Սաղաթելյանի ու ՀՅԴ-ի արածի միջև... ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց պատերազմի ավարտվեց խայտառակ կապիտուլյացիայով, հետո եղավ փողոցային շարժման նման մի բան, հետո եղան ընտրություններ, որոնք, ըստ Իշխանի ու իր թիմակիցների՝ տո լի կեղծվել են, տո լի էլի ինչ-որ նման բան, իսկ 130ամյա պատմություն (հատուկ առոգանությամբ կարդացեք էդ բառակապակցությունը) ունեցող ՀՅԴ-ն և Իշխան Սաղաթելյանը #դիմադրության պատրաստ մարդկանց են ցուցակագրում էս օրերին։ Հիշեցնեմ՝ սա արվում է 2021 թվականի նոյեմբերի 20ին։ Այ մինչև էդ մարդկանց անուններով ցուցակները չլինեն, «ազգադավ դավաճանին» հեռացնել չի կարելի։ Սաղ պարերը պարել էին, մնացել էր էդ մի սարի սմբուլը՝ մի քանի հարյուր, կամ մի քանի հազար, կամ մի քանի միլիոն մարդկանց անուններով ու ստորագրություններով ինչ-որ ցուցակ։
Ասածս ի՞նչ է։ Կարծում եմ՝ բոլորդ էլ համաձայն եք, որ ինչքան ծռուլների դեպքում պատերազմ մեկնելու համար էին պիկապները պարտադիր ու անհրաժեշտ օրակարգ, էնքան էլ էս ցուցակներն են անհրաժեշտ՝ Ալեն Սիմոնյան լեգիտիմացնելու փոխարեն, իրական ընդդիմադիր պայքար ծավալելու համար։
Դե հիմա, ասե՛ք, ես չեմ՝ դուք եք, ծռերին էս պահով քրֆե՞լ, թե՞ չքրֆել։ Ու եթե քրֆել, բա էդ ցուցակագրության վարպետներին ի՞նչ անել, որ արդար լինի։ Շատ անորոշ վիճակ է ախր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1299672097175204&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել