Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավերը Աֆղանստանից տարհանում են ավելի քան 380 հոգու, որոնց թվում կան նաև Հայաստանի քաղաքացիներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք օդանավ է մեկնել Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով: Ըստ ՏԱՍՍ-ի՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ռուսական ռազմատրանսպորտային օդուժի ԻԼ-76 ինքնաթիռները իրենց հետ ավելի քան 36 տոննա մարդասիրական բեռ են տարել:

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գործողությանը մասնակցող ռուսական բոլոր օդանավերում բավարար չափով խմելու ջրի, ծածկոցների և անհատական սննդաբաժինների պաշար կա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել