Երեկ ռուսական ագենտուռան ստեղ տարածում ա միֆ, որ 102-րդ ռազմաբազան հատուկ նշանակության ջոկատ է առաջարկել ի օգնություն մեզ, մերոնք մերժել են։
Էսօր ռուսական ագենտուռան՝ ի դեմս Պեգովի, նոր հեքիաթ ա փորձում տարածի, որ երեկ, իբր 102-րդ ռազմաբազան ստիպված մտել ա միջդիրքային տարածություն ու կենդանի վահան կազմելով են մենակ կարողացել կանգնեցնել արդեն մի քանի ժամ տևող մարտը։
Ինձ թվում է, որ ոչ մեկին արդեն չեն զարմացնում էս արմատական հակասությունները, այդպես չէ՞։
Սակայն այս ամենի մեջ ամենահետաքրքիր Պեսկովի հայտարարությունն է, որի վերջին կետում ասվում է, որ Պուտին-Ալիև-Փաշինյան ֆորմատի հանդիպում հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում։ Ասել է, թե կողմ կա, որ համաձայնություն չի տվել։ Եկեք երեք անգամից գուշակենք, թե էդ ո՞ր կողմը եղած կլինի
Հ.Գ. Ինձ մոտ արդեն спортивный интерес-ի առարկա է դառնում, թե էլի ինչքան հիմար ու իրարամերժ բաներ կմոգոնեն, մենակ թե իրենց վրայից ամեն գնով պատասխանատվությունը ցրեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1297761644032916&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել