Էդ որ բոլորդ դրած Ռուսաստան եք արդարացնում, մի հատ էլ կլինի՞ էս հարցերի շուրջ մտածեք։
Որ ներկայիս իշխանությունները դավաճան են, դա պարզ ա։ Բայց, հեչ մտածել ե՞ք, եթե ներկայիս իշխանությունները հակառուս են ու դրա համար Ռուսաստանը մեզ չի օգնում`տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում, բա էդ ի՞նչի բացահայտ պրոռուսական նախկին ՊՆ Արշակ Կարապետյանը նախ համաձայնվեց ստանձնել նախարարի պաշտոնը, իսկ ազատվելուց հետո որևէ ակնարկ չի արել ներկայիս իշխանությունների հակառուսական դավադրությունների մասով։
Նույնը վերաբերում է նաև նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Դուք իրոք կարծում ե՞ք, որ Ադրբեջանն առանց ռուսների լուռ համաձայնության, կհանդգներ հարձակվել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Լո՞ւրջ։
Եվ վերջապես, հարգելիներս, Հայաստանի ու Ռուսաստանի միջև 1997թ֊ին կնքված պայմանագրով, Ռուսաստանը ՊԱՐՏԱՎՈՐ է օգնության հասնել, եթե վտանգվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնտեղ գրված չէ, որ եթե Հայաստանի ղեկավարը հակառուս է կամ նիկոլ փաշինյանն է, ապա Ռուսաստանը կարող է չմիջամտել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել