Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում ընդդիմադիր Սամաջվադի կուսակցությունը «սոցիալիզմի բույրով» օծանելիք է թողարկել։ Այս մասին հայտնում է քաղաքական ուժի կայքը։

Այս բույրը ներառում է զաֆրանի և ճանդանի նոտաներ: Պատգամավորների կարծիքով՝ այս երկու բաղադրիչներն օգտագործելիս սոցիալիզմի հետ կապված կայուն ասոցիացիաներ են առաջացնում։

«Մեր սեփական բուրմունքը թողարկելու գաղափարը ծագեց ընտրողների ուշադրությունը մեր քարոզարշավի վրա գրավելու փորձի ժամանակ»,- նշել է կուսակցության առաջնորդ Ախիլեշ Յադավը, ում կարծիքով օծանելիքը, որին անվանել են «Սոցիալիզմի բուրմունք», մարմնավորում է իրենց քաղաքականության ոգին։  «Մարդիկ կսկսեն օգտագործել օծանելիքը և կզգան «սոցիալիզմի հոտը»,- ասել է նա։

Քաղաքական գործիչը վստահ է` դա վերջ կդնի ատելությանը 2022 թվականին:

Նշվում է, որ պարֆյումերները նոր բուրմունքի բաղադրատոմսը մշակել են չորս ամսվա ընթացքում։ Օծանելիքը պարունակում է 22 բաղադրիչ՝ վարդ, հասմիկ, ճանդան, զաֆրան և այլ տարրեր ամբողջ երկրից։ Կարմիր և կանաչ փաթեթավորման վրա տպված է կուսակցության տարբերանշանը, հեծանիվ, շարժման առաջնորդի լուսանկարը։ Կուսակցությունն իր անդամներին կոչ է արել հանդիպումներից առաջ ցանել այն իրենց վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել