Tert.am-ը գրում է.

Բելառուսում՝ Գրոդնո քաղաքի մոտ, զորավարժությունների ժամանակ, երկու ռուս զինծառայող է զոհվել պարաշյուտով ցատկելու ժամանակ։ Զոհվել է մի սպա և ժամկետային զինծառայող, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով BYPOL թելեգրամյան ալիքին։

NEXTA Live թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝  նոյեմբերի 12-ին ռուս դեսանտայինները ժամանել են Գրոդնոյի մարզ՝ բելառուսների հետ «համատեղ վարժանքների»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը դեսանտայինների ստորաբաժանում է ուղարկել Բելառուսի Գրոդնոյի շրջան՝ համատեղ վարժանքներ անցկացնելու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Նոյեմբերի 12-ին, օդադեսանտային ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգման շրջանակում, ռուս դեսանտայինների ստորաբաժանումը գործնական վայրէջք կիրականացնի Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի շրջանի անծանոթ հարթակում և Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումների հետ կմասնակցի համատեղ մարտավարական զորավարժություններին»,- հայտնել են ռազմական գերատեսչությունում։

Բելառուսի պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա արվում է ստուգելու համար «Միութենական պետական արձագանքման ուժերի բաղադրիչներից մեկը» և կապված է հանրապետության պետական սահմանի մոտ ռազմական գործողությունների ավելացման հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջոցով այդ երկրի պաշտպանության նախարարությանը խնդրել է միանալ Բելառուսի և Միութենական պետության սահմաններին պարեկությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել