Թե բա` միտինգ ենք անում, որ Փաշինյանին հեռացնենք։ Իյա, իրո՞ք։ Ո՞վ ա հեռացնելու, ընդդիմությունը՞, թե՞ փողոցը։
Հայաստանում իշխանությունները, բացառությամբ մեկ դեպքի, երբեք չեն ունեցել ընդդիմություն։ Եղել են հակառակորդներ` քաղաքական, քրեական, տնտեսական, օլիգարխիկ, բայց երբեք իրական ընդդիմություն իշխանությունները չեն ունեցել։ Միակ դեպքը երբ ձևավորվել ա ընդդիմություն, էն էլ հենց իշխանության ներսում, բերել ա 98 թվականի իշխանափոխությանը։ Իսկ ընենց բոլորը միշտ խաղացել են իրանց հատկացված դերերը` շատ անգամ չգիտակցելով դրա մասին։
Ես կհավատամ որ ուզում եք Փաշինյանին հեռացնեք, եթե մեր խորհրդարանական "ընդդիմության" ներկայացուցիչները հայտարարեն, որ միտինգի ժամանակ պատրաստվում են վայր դնել իրանց մանդատները` երկրում ստեղծելով քաղաքական ճգնաժամ ու որպես լուծում առաջարկելով գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Ու եթե դրա հետ միասին անպայման հայտարարեն, որ իրանց առաջին, երկրորդ ու երրորդ դեմքերի մակարդակով չեն մասնակցելու հաջորդ ընտրություններին ու չեն հավակնելու որևէ քաղաքական պաշտոնի։ Հենց նման հայտարարություն լսեմ` 10 րոպեից օպերայի հրապարակում եմ։
А так, դուք գիտե՞ք Նիկոլը ինչքան քըխ ա, վույ աման, վայ աման, մեր Շուշին ու Հադրութը ու էս տրամաբանության մեջ ճառ լսելու համար գամ կանգնե՞մ, կանգնեմ որ ի՞նչ, чтобы что было? Չէ ախպեր, ես միտինգին օնլայն կհետևեմ։ Ինչ ասե՞մ, հաջողություն ձեր բռնած գործին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել