Հավանաբար, Քաղաքացու օրն այս կառավարությունը պատրաստվում է 40 մլն դրամով նշել Եռաբլուրում, Հայաստանի գրեթե բոլոր համայնքների գերեզմանատներում կամ Բաքվի բանտերում։
«Ինչ վերաբերում է «Քաղաքացու օրվան», մենք ամեն տարի այն պետք է նշենք, հնարավորության դեպքում բյուջեն պետք է ավելացնենք։ Որովհետև քաղաքացին մեր գերագույն արժեքն է և քաղաքացին է, որ ցույց է տալիս յուրաքանչյուրիս տեղը քաղաքական կյանքում։ Մենք նշելու ենք քաղաքացու տոնը և ավելի մեծ շուքով»,- 2021 թվականի նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Կենսազանգվածը, հավանաբար, այնքան է տարվել ոչ մրցութային եղանակով, մեկ մասնավոր ընկերության կողմից, չհրապարակվող աղբյուրներից, մեկ միլիարդ դրամից ավել միջոցներով Անկախության «գունագեղ» համերգ կազմակերպելու գործերով, որ տեղյակ չի, որ, այդ թվում իրեն, իշխանության բերած հազարավոր «գերագույն արժեք» համարվող երիտասարդ քաղաքացիներ սպանվել են իրենց իշխանության մեղքով (մեղքն ու պատասխանատվությունը պաշտոնապես ընդունվել է իր անմիջական ղեկավարի կողմից), իսկ այդ քաղաքացիներից հարյուրները, որոնց թիվն անգամ չեն հրապարակում, դեռևս գտնվում են Բաքվի բանտերում։
Ցինիզմն ու անպատկառությունն այս իշխանության գործիչների հիմնական բնութագրիչն է դարձել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1206937509829717&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել