Կառավարությունն ամեն ինչ անում է հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար
Նույն օրվա ընթացքում նույն կառավարության երկու տարբեր անդամներ ասում են հետևյալը․ ՀՀ առողջապահության նախարարն ասում է, որ արձակուրդների երկարացումը, բուհերի առցանց ուսուցման անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել, նկատելի է հիվանդացության առումով նվազում, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերում, իսկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հայտնում, որ արձակուրդները չեն երկարաձգվի և երկուշաբթի օրվանից կվերականգնվեն առկա ուսուցմամբ պարապմունքները։ Նման իրավիճակում ուրիշ ի՞նչ այլ հետևություն է հնարավոր անել, քան այն, որ այս կառավարությունը դիտավորյալ ամեն ինչ անում հիվանդության տարածման և մարդկանց զանգվածային բնաջնջման համար։ Բավական չէ, որ չեն իրականացվում ոչ մի էական կարանտինային միջոցառումներ, միաժամանակ վերացնում են այն միջոցառումները, որոնք թեկուզ փոքր դրական արդյունքներ են տալիս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1206250876565047&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել