Tert.am-ը գրում է․

Եկեք փաստենք, թե նախկին նախագահները ինչ երկիր են փոխանցել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը, փոխանցել են մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն են թողել, անվտանգ երկիր, մարտունակ բանակ են թողել, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացել է երեք տարվա ընթացքում այդ ամենը մսխել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Իմ հրաժարականի (ԱԱԾ տնօրենի պաշտոնից – Tert.am) տեքստը պետք է բոլորի համար ահազանգ լիներ, որ այդ հարցին լուրջ վերաբերվեին, այլ ոչ թե փորձեին կեղծ օրակարգով, կեղծ լուրերով, անհեթեթ պնդումներով փորձեին վարկաբեկել իմ անձը»,– ասաց նա և նշեց, որ երբևէ ակնարկներով չի խոսում, այլ խոսում է ուղիղ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել